News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով քիչ առաջ կոչ է արել քաղաքացիներին  զգոնությունը չկորցնել եւ ամեն րոպե պատրաստ լինել  պայքարը վերսկսելուն։ Շարժման առաջնորդը շեշտել է, որ քաղաքական հայտարարության մակարդակով հայտնի է իշխանության  դիրքորոշումը մայիսի 8–ի վարչապետի ընտրության վերաբերյալ, սակայն փաստը դեռեւս արձանագրված չէ։  Իսկ այս պարագայում տարբեր դրսեւորումներ կարող են տեղի ունենալ։

«Եթե հիշում եք մեր վերջին հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ բոլորս լինենք պատրաստակամ,  քանի որ օրվա ցանկացած պահի կարող է պարզվել, որ իրավիճակ է փոխվել, եւ մենք պետք է մեր գործողությունները կրկնակի, եռակի ծավալներով իրականցնենք մեր վերջնական հաղթանակին հասնելու համար։ Մամուլում բազմաթիվ վարկածներ կան, որ տարբեր ուժեր հակահեղափոխություն են պատրաստում, այդ թվում փորձում են ներգրավել ընդդիմադիր քաղաքական ուժերի, տարբեր դավադրությունների մասին վարկածներ են հնչում։ Մենք հետեւողականորեն ստուգում ենք այդ տեղեկությունները, որ ձեռքը պահենք զարկերակի վրա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ ամեն պահի կարող են վերսկսել ցանցային պայքարը։

«Չի բացառվում, որ ձեզ ցանկացած պահի կարող ենք կոչ անել դուրս գալ փողոց եւ կրկնակի, եռակի ծավալով փակել փողոցները։ Որեւէ մեկս իլյուզիաներ չպետք է ունենա, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է։ Մենք պետք է մեր զգոնությունը պահենք։ Չեմ բացառում, որ ընդդիմադիր  ուժեր եւս սկսեն ներգրավվել հակահեղափոխական գործընթացի մեջ՝ ինչ–ինչ դրդապատճառներից եւ շահերից ելնելով։ Պետք է զգոն լինենք ու այդ պայմաններում կարողանանք  շատ արագ գործել մեր հռչակած սկզբունքների շրջանակում եւ մեր հաղթանակը հասցնենք տրամաբանական ավարտին»։

Հիշեցնենք, որ վարչապետի  ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 8–ին։ Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ ՀՀԿ խմբակցության առաջնորդ Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ–ն աջակցելու է պատգամավորների մեկ երրորդի առաջադրած թեկնածուին առանց բացառության։ Մայիսի 1–ի  ընտրություններում ՀՀԿ–ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։  Եթե մայիսի 8–ին էլ դեմ քվեարկեն, ապա օրենքի ուժով ցրվելու է խորհրդարանը եւ անցկացվելու են արտահերթ ընտրություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ