News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Յուտա նահանգում մայիսի 4-ին ծնված երկվորյակներին «Աստղային պատերազմների» հերոսների պատվին են անվանել: Աղջիկը եւ տղան ծնվել են այն օրը, երբ ֆիլմի երկրպագուները նշում են «Աստղային պատերազմների» օրը:

Երկվորյակների ծնողները՝ Քենդալը եւ Ռոս Ռոբինսները հայտարարել են, որ երեխաներին անվանել են Ռոուեն Լյուք եւ Քայ Լեի եւ նրանց սենյակը զարդարել են «Աստղային պատերազմների» թեմատիկայով, հաղորդում է AP-ն:

Մայիսի 4-ին հանրահայտ ֆիլմի՝ «Աստղային պատերազմների» երկրպագուները նշում են Աստղային պատերազմների ոչ պաշտոնական օրը կամ Լյուք Սքայուոքերի օրը:

Այս տոնն առաջացել է զվարճալի բառախաղի պատճառով: Անգլերենում կան շատ բառեր, որոնք տարբեր կերպ են գրվում, տարբեր նշանակություն ունեն, բայց նույն կերպ են հնչում: Ջեդայների մաղթանքի հայտնի արտահայտությունը «Թող ուժը քեզ ուղեկից լինի» անգլերեն գրվում է «May the force be with you»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ