News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր անց առցանց աճուրդներում վաճառքի են հանվել նվերներ, որոնք մատուցել են Վինձորում հարսանեկան արարողության հյուրերին, հաղորդում է BBC-ն:

eBay-ում նման 9 փաթեթ կա, որոնց մի մասի գինը հազար ֆունտի է հասնում: Նորապսակների անվան սկզբնատառերով (HM) նվերները ստացել են հանրության «պարզ» ներկայացուցիչներից 2640 հյուրեր: Նրանց հրավիրել են Վինձոր, բայց եկեղեցում պսակադրության արարողությանը նրանք չեն մասնակցել:

Այդ հյուրերի թվում են եղել տեղի 100 դպրոցականներ, Հարրիի եւ Մեգանի հետ կապ ունեցող բարեգործական կազմակերպությունների 200 աշխատակիցներ, Վինձորի 610 բնակիչ ու եւս 530 մարդ, որոնք աշխատում են թագավորական դղյակներում ու կալվածքներում:

Նվերների տոպրակներում հարսանեկան արարողության մասին բուկլետ է, թխվածքաբլիթ, ինչպես նաեւ Վինձորի դղյակի նվերների խանութի 20%-ի զեղչի քարտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ