News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբոր՝ Էրիկ Շարմազանովի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ չունի:

Հիշեցնենք՝ Էրիկ Շարմազանովը Գուգարքի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է երեկ՝ հունիսի 10-ին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ականները հայտարարում էին իշխանության կողմից քաղաքական ճնշումների եւ հնարավոր ռեպրեսիաների մասին: Մեր հարցին՝ արդյոք ոստիկանապետի պաշտոնից ազատվելը քաղաքական ճնշումների շրջանակում է, Շարմազանովը պատասխանեց, որ բացարձակ կապ չունի քաղաքական գործընթացների հետ:

«Իմ եղբայրն ազատվել է իր դիմումի համաձայն անձնական պատճառներով: Նա խնդրել է, որ տեղափոխվի կադրային ռեզերվ եւ իր դիմումը ոստիկանապետը բավարարել է: Նա էլ նշել է, որ քաղաքական դրդապատճառ չունի, զինվորական է եւ չի զբաղվում քաղաքականությամբ»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը պնդեց, թե  նման հարցերով որեւէ խորհուրդ չի տվել եղբորը: «Իմ եղբայրը կայացած ոստիկան է, ՀՀ երիտասարդ գնդապետներից մեկը, ինքն է այդպես նպատակահարմար համարել: Ես իր առաջխաղացման ու նշանակման մեջ լումա չեմ ունեցել եւ հիմա էլ առնչություն չունեմ իր որոշման հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ