Ճապոնական շուկայում հայտնվել է Tanita ES-100 սարքը, որը չափում է մարդուց արտադրվող հոտի աստիճանը: Վերջերս երկրում «հոտի ոտնձգություն» տերմին է առաջացել, որի պատճառով մարդուն կարող են տուգանել, եթե պարբերաբար նրանից վատ հոտ է գալիս, հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով Sora News 24-ին:
Tanita ES-100 սարքը հագեցած է հատուկ սենսորներով, որոնք 0-ից մինչեւ 10 սանդղակով որոշում են մարդուց եկող հոտի սրությունը: Դրա համար բավական է սարքը մոտեցնել մարմնի ցանկացած մասին եւ մոտ 10 վայրկյան պահել:
Եթե սարքը 5 նիշից բարձր է ցույց տալիս, նշանակում է ժամանակն է լոգանք ընդունել:
Սարքի գինը մոտ 65 հազար դրամ է, այն վաճառվում է դեռ միայն Ճապոնիայում:





























