News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Reuters գործակալության լուսանկարիչները հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ սերֆինգի մրցաշարից լուսանկարներ են հրապարակել, հաղորդում է ТСН-ը:

Մրցույթին անդամահատված վերջույթներով, տեսողական եւ լսողական խնդիրներով 21 մարդ է մասնակցել: Նրանց օգնել են կամավորները:

Համարձակ մարզիկներին լողափին դիմավորել են հարազատներն ու ընկերները: Նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում:

«Շատ դժվար էր, գրեթե անհնար: Բայց, միանշանակ, արժեր: Մենք պատմություն կերտեցինք»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Յարոն Քլեյնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news