News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդկանց ինքնագնահատականն աճում է ողջ կյանքի ընթացքում` առավելագույն աստիճանի հասնելով 60-70 տարեկանում: Այս եզրակացությանն են եկել Բեռնի համալսարանի հոգեբանության ինստիտուտի մասնագետները: Նրանց հետազոտությունները հերքել են գիտական գրականության մեջ արտահայտված կարծիքը, որ դեռահասության շրջանում կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահությունն անկում է ապրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականների եզրակացությունների համաձայն, հնարավորությունների եւ ուժերի գնահատման մակարդակի դանդաղ անկում է նկատվում 70 տարեկանից հետո, իսկ 90 տարեկանում կտրուկ ուժեղանում է անվստահությունը: Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ «շատերի ինքնագնահատականը տարեց հասակում ավելի բարձր է, քան երիտասարդ տարիներին»:

1980 եւ 1900 թվականներին ծնվածները ինքնագնահատականի հարցում հետեւում են նույն ուղղությանը, ինչ 20 եւ 40 տարով մեծ սերունդները: Մասնագետները նշում են, որ ինքնագնահատականի աստիճանը կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել, օրինակ՝ աշխատավայրում վեճերի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ