News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որին համեստ կենսակերպի համար անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ,  ասել է, որ չի ուզում սենատորի կենսաթոշակ ստանալ, հաղորդում է BBC-ն:

Մուխիկան Ուրուգվայի Սենատում աշխատել է 2015 թվականից: Պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նա անցել է այդ պաշտոնին: Նախորդ երեքշաբթի նա հեռացավ նաեւ սենատորի պաշտոնից:

Նախկին նախագահը կարող էր մնալ սենատորի աթոռին մինչեւ 2020 թվականը, սակայն չի ցանկացել՝ թոշակի անցնելու նամակում գրելով, որ «հոգնել է երկարատեւ ճանապարհորդությունից»:

 «Չնայած դրան, քանի դեռ խելքս տեղն է, ես չեմ կարող հրաժարվել գաղափարական պայքարից», - ասվում է նամակում:

Մուխիկան 83 տարեկան է: Մոտ 14 տարի նա անցկացրել է ռազմական բանտերում:

Թոշակի անցնելու լուրը անսպասելի չէր. Մուխիկան հրաժարականից 2 շաբաթ առաջ զգուշացրել էր, որ պատրաստվում է հեռանալ:

Ուրուգվայի քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ նախկին նախագահը հեռացել է պաշտոնից, որպեսզի առաջադրվի 2019-ի նախագահական ընտրություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ