News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բահրեյնում տղամարդը կալանավորվել է առաջիկա ընտրությունները բոյկոտելու մասին թվիթի համար։ Նրան հասարակական կարծիքի վրա ազդելու, «ընտրական գործընթացը խոչընդոտելու» մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նշվում է երկրի դատախազության հայտարարության մեջ՝ տեղեկացնում է AFP-ն։

Ըստ իրավապաշտպանների՝ խոսքը նախկին պատգամավոր Ալի Ռաշեդ Ալ Աշերիի մասին է, ով գրել է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր ընտանիքը բոյկոտելու են ընտրությունները։ «Ես Բահրեյնի քաղաքացի եմ՝ զրկված քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներից։ Այդ պատճառով մենք՝ մեր ընտանիքով բոյկոտում ենք խորհրդարանական եւ քաղաքային ընտրությունները։ Ո՛չ քաղաքական մեկուսացման օրենքներին»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ