News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ջորջիա նահանգի բնակչուհի Դաշա Ֆիշերը 3 ամիս բանտում է անցկացրել հետագա տարածման նպատակով մետամֆետամին պահելու ու տեղափոխելու մեղադրանքով։ Սակայն իրականում կնոջ մոտ քաղցր բամբակ է եղել, պարզապես այն զննության պահին բյուրեղացել է՝ նմանվելով կապույտ գույնի զանգվածի, գրում է Esquire-ը։

2016 թվականի դեկտեմբերի 31-ին պարեկություն իրականացնող ոստիկանները մեքենայի ապակիների մգեցման համար կանգնեցրել են 40-ամյա կնոջը (մգեցումը, պարզվել է, նորմայի շրջանակներում է եղել)։ Մեքենայի զննության ժամանակ ոստիկանները կապույտ գույնի բյուրեղանման զանգված են գտել։ Ոստիկանները փաթեթի պարունակության Nark II էքսպրես թեստ են անցկացրել, որի արդյունքը դրական է եղել։ Ֆիշերը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։

Ֆիշերին առաջարկել են 1 մլն դոլար գրավի դիմաց դուրս գալ, սակայն նա այդքան գումար չի ունեցել, այդ պատճառով փորձաքննության արդյունքներին սպասելիս նա երեք ամիս անցկացրել է բանտում։ Մարտի 22-ին ստուգման արդունքները պատրաստ են եղել։ Ըստ այդ տվյալների՝ փաթեթում թմրանյութ չի եղել։ Ֆիշերը դատի է տվել Մոնրո շրջանի իշխանություններին, իրեն  ձերբակալած ոստիկաններին ու Sirchie Acquisition Company ընկերությանը, որը թողարկում է դաշտային պայմաններում թեստի ռեագենտը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ