News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փարիզում առաջին եւ միակ նուդիստական ռեստորանը բացվելուց մեկ տարի հետո փակում է այցելուների առաջ իր դռները՝ տեղեկացնում է BBC-ն։

Ամեն ինչի մեղավորը հաճախորդների անբավարարությունն է։ Ռեստորանի սեփականատերերը երկվորյակ եղբայրներ Մայք եւ Ստեֆան Սաադաներն են, ովքեր ասել են, որ ստիպված են այդ քայլին դիմել, որպեսզի խուսափեն ֆինանսական տհաճություններից։

«Օ'Նատյուրել» ռեստորանը բացվել էր 2017թ․՝ Փարիզի արեւելքում։ Այցելուներին առաջարկում էին հանդերձարանում թողնել ոչ միայն հագուստը, այլեւ բջջային հեռախոսները, որպեսզի ոչ ոք ուրիշներին լուսանկարելու գայթակղություն չունենար։

Դրանից հետո հաճախորդներին հողաթափեր էին տալիս, թեեւ կանանց, այնուամենայնիվ, թույլատրվում էր բարձրակրունկ կոշիկներով մնալ։

Աթոռների սեւ մետաքսյա ծածկոցները երեկոյի ընթացքում մի քանի անգամ փոխում էին, իսկ լուսամուտները անթափանց սպիտակ վարագույրով էին փակվում։

Միակ հագնված մարդիկ ռեստորանում մատուցողներն էին, որոնց հանվել չէին թույլատրում Ֆրանսիայի օրենքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ