News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջային ուղեւորությունները դրականորեն են ազդում աշակերտների զարգացման եւ առաջադիմության վրա, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Travel And Leisure-ին:

Ուսանողական եւ երիտասարդական զբոսաշրջության ասոցիացիան (SYTA) հարցում է անցկացրել ԱՄՆ-ում 1500 ուսուցիչների շրջանում, եւ 74 տոկոսը նշել է, որ ճանապարհորդությունները կարող են մեծապես ազդել երեխաների վրա:

Մանկավարժներն ասել են, որ երեխաները, որոնք ճամփորդում եւ ծանոթանում են  այլ մշակույթներին, սկսել են ավելի շատ հետաքրքրվել ուսմամբ, քանի որ դարձել են ավելի բաց նոր գիտելիքների նկատմամբ:

Բացի այդ, այդ երեխաներն ավելի ինքնավստահ են, ինքնուրույն եւ ավել լավ են հարմարվում արտաքին հանգամանքներին, համարում են մանկավարժները:

Ուսուցիչները նշում են, որ երկրի ներսում ճանապարհորդությունները նույնպես լավ ազդեցություն ունեն երեխայի ինքնակրթության վրա: Սակայն 76 տոկոսը նախազգուշացնում է, որ երեխաները նույնիսկ առաջին ուղեւորությունից հետո ճանապարհորդելու ավելի մեծ ցանկություն են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ