
Տալինի կենտրոնում (Էստոնիա) վաճառքի է հանվել երեք սենյականոց բնակարան, որի տերը ոչ ստանդարտ կերպով է նկարագրել տան առավելությունները, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Համապատասխան հայտարարությունը տեղադրված է տեղական կայքերից մեկում:
Հայտարարության տեքստում նշված է, որ բնակարանն այնքան տաք է, որ դրանում կարելի է մերկ մնալ տարվա ցանկացած եղանակին:
Բնակարանը հարմար է նուդիստների համար նաեւ այն պատճառով, որ դրանում տեղադրված են մեծ պանորամային պատուհաններ, ասվում է տարածքի նկարագրության մեջ: «Բնակարանն իդեալական է նուդիստների համար, որոնք ցանկանում են ցույց տալ իրենց»,-ընդգծել է անշարժ գույքի սեփականատերը:
Նա բնակարանի մյուս առավելություններից նշել է նաեւ 80քմ տարածքը, որակյալ վերանորոգումն ու կահավորանքը, ինչպես նաեւ սեփական կայանատեղիի առկայությունը:
Բնակարանը վաճառվում է 165 հազար եվրոյով: