News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 11–ին ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ կա։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մահացած զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր։

 NEWS.am–ի հետ զրույցում Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանն էլ հայտնեց, որ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը». Զինծառայողները դրամական հավելում կստանան
Մենք ասել ենք 10 տոկոսով աշխատավաձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինեւ 20 տոկոսով...
«Ուռալ-4310»-ի կողաշրջման հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր (ֆոտո)
Բնակվում էր Երեւանի Նոր Արեշ թաղամասում։ Մայրը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում...
Մեղրիի միջադեպը բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում դարձավ. «Իմ քայլի» պատգամավոր
Մեղրիի միջադեպը իներցիոն խնդիրների դրսեւորում է...
2018-ին բանակում մահվան դեպքերը կրկնակի կրճատվել են. գլխավոր դատախազ
Նա հավելեց, որ կան դեպքեր, երբ գործը երկարատեւ աշխատանքի արդյունքում բացահայտվել է, սակայն հարազատները կասկածներ են ունեցել...
Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար. ծնողը հիմա էլ է ուղարկում. Մարուքյան
Մեկ տարվա մեջ չի կարող բանակի ներքին կառուցվածքը, զորակոչի տրամաբանությունը փոխվել…
«Ստիպում եմ, որ լվանա». Դավիթ Տոնոյանը՝ զինծառայող որդուն վարտիքներ ուղարկելու մասին
Հիմա բավականին մեծ քանակությամբ կա, որակը բարձրացել է...