News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 12-ին մահացած զինծառայող Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը ծառայության ընթացքում ոչ մի բողոք չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Ուսումնական զորամասն ավարտելուց հետո հունվարի 11-ին արձակուրդից մեկնել է զորամաս, հունվարի 28-ին ծնունդն է եղել, հունվարի 27-ին ծնողները գնացել են իր մոտ, երկու-երեք օրով թողել են ծնողների հետ ժամանակ անցկացնելու, ոչ մի խնդիր, ոչ մի բողոք չի ունեցել այս ընթացքում եւ այս դեպքը»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ առողջական խնդիրների վերաբերյալ այլ մանրամասներ պարզ կլինեն քննությունից հետո: Այժմ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական  գործողությունները՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք , որ 2019թ. փետրվարի 12-ին` ժամը 18։00-ին, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզիկ Վալերիկի Թամազյանը տեղափոխվել էր  Մարտակերտի զինվորական հոսպիտալ՝ թոքային զարկերակի տրոմբոեմբոլիա, սուր շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի եւ արդիոգեն շոկ, նախասրտերի թրթռման պարոքսիզմ, լյարդային անբավարարություն, սրտի կանգ, վիճակը ծայրահեղ ծանր նախնական ախտորոշմամբ, որտեղ ժամը 20։27-ին զինծառայողի մոտ գրանցվել է կենսաբանական մահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022 թվականին ԱԱԾ-ն 143 քրեական գործ է հարուցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների նկատմամբ
Փաստաթղթի համաձայն՝ նշված քրեական գործերից 17-ը հարուցվել է պետական ​​դավաճանության․․․
«Երեկ զանգել եւ մայրիկի Մարտի 8-ն է շնորհավորել». մահացած հայտնաբերված զինծառայող Անդրանիկ Օհանյանը Խնածախ գյուղից էր
Ընտանիքն անասնապահությամբ էր զբաղվում...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak.am
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական…
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում․ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում...
Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն...
Զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն. Պապիկյան
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական...
Ամենաշատ