ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իր հայրենի Կանզաս նահանգից Սենատում պաշտոնի չի առաջադրվի՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Դա բացառված է,- NBC ալիքին նտված հարցազրույցում ասել է Պոմպեոն,- Ես այստեղ եմ, եւ այստեղ ինձ շատ դուր է գալիս»։
Պոմպեոն, ով նախկինում Կանզաս նահանգն էր ներկայացնում Ներկայացուցիչների պալատում, իսկ ավելի ուշ ղեկավարում էր ՀԿՎ-ն, նախկինում խուսափում էր այն հարցից, թե մտադիր է արդյոք 2020թ․ իր թեկնածությունը դնել այն տեղում, որն ազատվում է՝ կապված սենատոր Պետ Ռոբերթսի թոշակի գնալու հետ։ Ընդ որում, Պոմպեոն հաստատել է, որ Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքկոննելը առաջարկել է իրեն դիտարկել այդ հարցը։
Վերջին ամիսներին տված մի քանի հարցազրուցներում Պոմպեոն ասել է, թե տեսանելի ապագայում Պետդեպարտամենտը լքելու ծրագրեր չունի։