News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն ու Փխենյանը կձգտեն ապառազմականացման ընդհանուր հասկացությանը

Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում կձգտեն ապառազմականացման ընդհանուր հասկացության՝ հայտնում է Reuters-ը։

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը հաջորդ շաբաթ կհանդիպեն Հանոյում։

«Միացյալ Նահանգները նախկինի պես կենտրոնացած են այն բանի վրա, որպեսզի ստիպեն հյուսիսկորեացի առաջնորդին հրաժարվել միջուկային զենքից, եթե նույնիսկ նա դեռեւս նման որոշում չի կայացրել»,- գործակալության հետ զրույցում ասել է ամերիկյան մի պաշտոնյա։

«Վերջիվերջո, խոսքը Հյուսիսային Կորեայի ապառազմականացման մասին է։ Դա այն է, ինչը համաձայնեցվել էր երկու կողմից, եւ դա գլխավոր նպատակն է, որին նախագահ Թրամփը ուզում է հասնել այդ գագաթաժողովի օգնությամբ։ Դա կարեւոր քայլ է վերջնական նպատակին հասնելու ճանապարհին»,- հայտարարել է պաշտոնյան։

Նա նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները ուժի մեջ կմնան, որպեսզի ապառազմականացման խթան հանդիսանան Հյուսիսային Կորեայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ