News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիա այցելածների մեծամասնությունը վստահ է, որ ծանոթ է այդ երկրի մշակույթին, սակայն դա այդպես չէ: Իսկ այդպիսի սխալ կարծիքի վառ օրինակ է բավականին հայտնի «իտալական» ուտեստը՝ սպագետտի բոլոնյեզը, պատմում է Fox News-ը:

Երբ Իտալիայի ռեստորանում զբոսաշրջիկները պատվիրում են այդ ուտեստը, մատուցողները գլորում են աչքերը:  Ոչ մի այլ վայրում սպագետտի բոլոնյեզը չեն պատվիրում այնքան հաճախ, որքան  հայտնի Բոլոնիայում, որի քաղաքապետ Վիրջինիո Մերոլան, կարծես, արդեն նախաձեռնել է խաչակրաց արշավանք ապացուցելու, որ այդ ուտեստի հայրենիքը Բոլոնիան չէ:

«Իրականում սպագետտի բոլոնյեզ գոյություն չունի, սակայն այն հայտնի է ամբողջ աշխարհում: Մենք կցանկանայինք, որ աշխարհն իմանար, որ Բոլոնիայում ստեղծել են տալյատելե, տորտելինի եւ լազանյա»,-հայտարարել է նա իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սպագետտի բոլոնյեզին առավել մոտ է իտալական՝ ռագուով տալյատելե ուտեստը, որը ձվից պատրաստված տնական պաստա է՝ դանդաղ կրակի վրա պատրաստված տավարի մսով, բանջարեղենով եւ գինով:

Ռագուով տալյատելեն ծնունդով Էմիլիա-Ռոմանյա շրջանից է, որի մայրաքաղաքն է Բոլոնիան, իսկ սպագետտին՝ ոչ:

Եւ այժմ քաղաքապետն սկսել է իսկական մեդիա-արշավ Բոլոնիայում ստեղծված ուտեստների մասին պատմելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ