News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ով կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենի դուստրն է, կարող է ակնկալել ամենաշատ քվեները Ֆրանսիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այսպիսին են Le Parisien  թերթի պատվերով Harris Interactive հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների արդյունքները:

Լը Պենին առաջին փուլում պատրաստ է աջակցել հարցվածների 23%-ը: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստների առաջնորդ Մարտին Օբրին կհավաքեին 21-ական տոկոս:

Մարին Լը Պենն «Ազգային ճակատում» իր հորը փոխարինել է 2011թ. հունվարից:  Այդ ժամանակ հարցման արդյունքները ցույց էին տվել, որ նա նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է ակնկալել միայն երրորդ տեղը:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են 2012թ-ին, եւ Harris Interactive-ի կանխատեսումներով, լինելու են ամենահաջողը «Ազգային ճակատի» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news