News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս պահին Բերդի բժշկական կենտրոնում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ բուժում է  ստանում Տավուշի մարզի Նավուր համայնքից 47 հիվանդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեցին հիվանդանոցից։

«Հիվանդների վիճակը միջին ծանրության է, կայուն։ Հիվանդները հիմնականում երեխաներ են, մինչեւ 20 տարեկան, բոլորի մոտ նույն ախտանշաններն են. փորլուծություն, ջերմություն, փսխում, սրտխառնոց, արձանագրվել է աղիքային ինֆեկցիա»,ասացին հիվանդանոցից՝ հավելելով, որ նախկինում հիվանդների մեծ քանակ նույն վայրից չի գրանցվել, պատճառը ամենայն հավանականությամբ խմելու ջուրն է. տարածքում աշխատում են մասնագետներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 16–17–ին Բերդ բժշկական կենտրոն էին դիմել Նավուր համայնքի մի քանի բնակիչ, որոնց մոտ նույն ախտանիշներն էին՝ լուծ, բարձր ջերմություն, փսխում, սրտխառնոց։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միեւնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում։

Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի եւ ջրատարի աղտոտումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ