News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

7.1 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցավ ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում անցած ուրբաթ, Երկրի մակերեսին ստեղծել է ճեղք, որը երեւում է տիեզերքից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով SFGATE պորտալին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բեկվածքը, որն առաջ է եկել ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնից ոչ հեռու, երեւում է Planet Labs ընկերության արբանյակային նկարներից։ Բացի այդ, տեղանքի փոփոխության մասին են վկայում կալիֆոռնիական ճանապարհներին առաջացած ճեղքերը։ Այս առնչությամբ ներկայում փակ է ավտոմայրուղիներից մեկը, կատարվում են նորոգման աշխատանքներ, նշում է հեռուստաալիքը։

7.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ Կալիֆոռնիայի հարավում, այն մեկ շաբաթում երկրորդ ուժեղ երկրաշարժն էր նահանգի հարավում։ Դրա հետեւանքով մոտ 200 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, մի քանի մարդ տուժել է։ Հինգշաբթի 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռիջքրեսթ քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արեւելք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը քննարկում է Թուրքիա զենքի արտահանման արգելքի հնարավորությունը
Թուրքիան էլ ավելի կախված է դառնում եվրոպական երկրներից, եւ դեռեւս հստակ չէ, թե ինչ ազդեցություն կունենան այդ միջոցները...
Կալիֆոռնիայում ցանկացած պահի կարող է ուժեղ երկրաշարժ տեղի ունենալ
Թոմաս Ռոքվելն ասում է, որ ճեղքվածքում 180 տարին մեկ ցնցում է տեղի ունենում, եւ վերջինը տեղի է ունեցել շատ վաղուց՝ 380 տարի առաջ․․․
Չիլիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 40 հազար բնակչություն ունեցող Կոնստիտուսյոն քաղաքից 66 կմ հարավ-արեւմուտքում…
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները խուճապահար փողոց են դուրս եկել
Վնասների մասին դեռեւս տեղեկություններ չկան...
Պակիստանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ կան զոհեր
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ․․․․
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ․․․․
Ամենաշատ