News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները այսօր՝ հուլիսի 13-ին, պարզել են, որ հուլիսի 11-ին ժամը 20:00-ի սահմաններում Հադրութի շրջանի գյուղերից մեկում վիճաբանություն է առաջացել մի կողմից`Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռ. Ս-ի, իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակիչ, 38-ամյա Ա.Հ-ի միջև:

Այնուհետև հուլիսի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում վերջիններս պատահական իրար հանդիպել են Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղանքի մոտ առկա աղբյուրում, որտեղ կրկին վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ Ռ. Ս-ի, իսկ մյուս կողմից՝ Ա.Հ-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 31-ամյա Դ. Ա-ի միջև, որից հետո նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից` Ռ. Ս-ի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 30-ամյա Գ. Օ-ի և 32-ամյա Մ. Բ-ի, իսկ մյուս կողմից՝ Դ. Ա-ի, Ա.Հ-ի և Ն. Հ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր ըստ տարածքային ենթակայության ուղարկելու համար:

Տպել