News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը:

Քրգործը հարուցվել է օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում՝ Դալարիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հակոբյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստով:

Երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչներ 32-ամյա Մհեր Մելիքյանին, 34-ամյա Արմեն Սայանին, 37-ամյա Կարեն Հովոյանին, 37-ամյա Արտակ Մարտիրոսյանին և 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանին:

Նշված անձինք կասկածվում են հանգստի գոտում Ա. Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել Մեծամոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վոլոդյա Բարսեղյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Բարսեղյանն աշխատում է Հայկական ատոմաակայանում՝ որպես փականագործ, Մ. Մելիքյանը՝ որպես հերթափոխի պետ, Ա. Սայանը՝ որպես ճարտարապետ, իսկ Ա. Մարտիրոսյանը՝ ատոմակայանի «Շին» ՓԲԸ-ում՝ որպես մոնտաժող:

Դեպքի մասին բացատրություններ տալուց հետո բոլորը բաց են թողնվել: Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ