News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում 338 անձանց մեղադրանք է առաջադրվել մանկական պոռնոգրաֆիայի կայքի դեմ քրեական գործի հետաքննության շրջանակում: Կայքը տեսանյութեր է վաճառել Bitcoin կրիպտոարժույթի օգնությամբ, հաղորդում է Reuters-ը:

2018-ին Welcome To Video կայքն անջատվել է ցանցից: Կայքում ավելի քան 250 000 տեսանյութ է եղել:

ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել եւ մեղադրանք են առաջադրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Չեխիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Բրազիլիայում եւ Ավստրալիայում գտնվող անձանց:

Հետաքննության շնորհիվ փրկվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում առնվազն 23 անչափահաս զոհեր, որոնց կայքի օգտատերերը սեռական բռնության են ենթարկել: Տեսանյութերում պատկերված շատ երեխաներ դեռեւս չեն ճանաչվել:  

Welcome To Video-ն Bitcoin-ի օգնությամբ մանկական պոռնոգրաֆիայի դրամայնացման առաջին կայքերից է,որն օգտատերերին թույլ է տալիս թաքցնել ինքնությունը ֆինանսական գործարքների ժամանակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ