News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինդիանայի բնակիչը ճանապարհներից մեկի եզրով շան հետ զբոսնելիս պլաստիկե տոպրակի մեջ նորածին երեխա է հայտնաբերել, հայտնում է Americaru-ն։

Երեկոյան մոտ ժամը 4-ի կողմերը ոստիկանության Սեյմուրի վարչությունում ահազանգ է ստացվել։

Երեխան տեղափոխվել է «Շնեկ» բժշկական կենտրոն, բժիշկներն ասում են, որ նա առողջ է։ Երեխայի սեռը եւ տարիքը դեռ չեն հայտնում։ Ոստիկանությունը նրա մորն է փնտրում։

Վերջերս Ինդիանայում հայտնվել է Safe Haven հասարակական կազմակերպությունը, որը Անվտանգ ապաստանի մասին օրենքի համաձայն՝ մի քանի արկղեր է ստեղծել այն բանի համար, որպեսզի հուսահատ մայրերը կարողանան այնտեղ թողնել իրենց երեխային։ Այդ արկղերը էլեկտրոնային հաղորդիչ ունեն, որոնք ահազանգում են ընկեցիկի մասին, եւ նրան կարող են 3-5 րոպեի ընթացքում վերցնել։ Խմբի տվյալներով, այս տարի այդ արկղերի շնորհիվ 7 նորածին է փրկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ