News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթը ենթադրում է Հայաստանի Ջրի ազգային խորհրդի լուծարում: Այս մասին նոյեմբերի 12-ին ԱԺ նիստում Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ խորհրդի լիազորությունները կդրվեն շրջակա միջավայրի նախարարության վրա։ Նա նաեւ հիշեցրեց, որ խորհրդի խնդիրների մեջ էր մտնում ջրային ռեսուրսների կառավարումը, այդ թվում, փոքր հէկերի եւ Արարատյան հովտի արտեզյան հորերի օգտագործման դեպքում ոռոգման ջրի օգտագործման թույլտվություն տալը:

Նախարարը նկատեց, որ կառավարության կողմից արդեն հաստատվել են ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը, ինչը, ըստ էության, հանգեցրել է խորհրդի կողմից իր գործառույթների եւ այն դերի կորստին, որը նա կատարել է մի քանի տարի:

Նշենք, որ խորհուրդը գլխավոր խորհրդակցական մարմինն էր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, իսկ կառույցի ղեկավարն ի պաշտոնե Հայաստանի վարչապետն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ