News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի ազգային կուսակցության նախկին առաջնորդ եւ երկրի կառավարության նախկին ղեկավար, այժմ ռուսական RT ալիքի հաղորդավար Ալեքս Սալմոնդը կանգնել է դատարանի առջեւ՝ 10 կանանց հանդեպ բռնաբարելու փորձ եւ ոտնձգություններ կատարելու մեղադրանքով, հայտնում է BBC-ն։

Էդինբուրգի գլխավոր դատարանում Սալմոնդի գործով նախնական լսումներ են անցկացվել։ Մեղադրական եզրակացության համաձայն, բռնաբարության փորձերը եւ ոտնձգությունները կատարվել են 2008-2014թթ․, երբ Սալմոնդը Շոտլանդիայի կառավարության ղեկավարն էր։ Լսումներից հետո 64-ամյա Ալեքս Սալմոնդը լրագրողներին ասել է, թե մեղավոր չէ եւ մտադիր է ապացուցել դա դատարանում։

Օգոստոսին նախկին վարչապետն արդեն մեկ տարի շարունակվող դատավարության արդյունքում ավելի քան կես միլիոն ֆունտ էր ստացել Շոտլանդիայի կառավարությունից, որը Սալմոնդի հասցեին մեղադրանքների սեփական ներքին հետաքննություն էր անցկացրել։

Կառավարությունը, որը ղեկավարում է կուսակցությունում Սալմոնդի նախկին տեղակալ Նիկոլա Ստյորջենը, ընդունել է, որ հետաքննությունն իրականացվել է խախտումներով եւ դատարանի որոշմամբ Սալմոնդին փոխհատուցել է 512 000 ֆունտ (660 000 դոլար)։

Սակայն այս որոշումը վերաբերում է հենց պրոցեդուրաներին եւ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդար է արդյոք նախկին վարչապետին մեղադրանքներ ներկայացնելը։

Ինչպես դատարանում հաստատել են ոստիկանությունը եւ մեղադրողը, բռնաբարության փորձ Սալմոնդը կատարել է 2014թ․ հունիսին՝ Շոտլանդիայի կառավարության ղեկավարի Բյութ-Հաուզ առանձնատանը։ Նա, ըստ մեղադրական տեքստի, սեղմել է կնոջը պատին, պոկել է նրա հագուստը, ինքը հանվել, հրել նրան մահճակալին եւ պառկել վրան։

Հետաքննության կողմից նկարագրվող մնացած 13 դեպքերում խոսքը տարբեր աստիճանի համառության մասին է՝ կրծքին եւ ազդրերին հպումներից մինչեւ համբուրելու փորձեր։

Մեղադրանքի համաձայն, Սալմոնդի ոտնձգությունների զոհ է դարձել 10 կին։

Սալմոնդի գործի ըստ էության քննությունը Էդինբուրգի գլխավոր դատարանում կսկսվի հաջորդ տարվա մարտի 9-ին եւ կաշարունակվի, ինչպես նախատեսված է, չորս շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ