News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրական դպրոցի» շրջանավարտները 300-400 հազար  դրամ աշխատավարձով աշխատանքի առաջարկ են ստացել: Այդ մասին այսօր ICT Leaders Meeting ֆորումի ժամանակ հայտարարել է «e-Hayq» ընկերության ղեկավար Վահագն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս 4 քաղաքներում գործում է «Իրական դպրոց» պիլոտային ծրագիրը: Այս տարի Իրական դպրոցը կունենա առաջին շրջանավարտները. երեխաների մի մասը կզորակոչվի բանակ, մնացածը ստացել են աշխատանքը ընդունվելու առաջարկ բավականին բարձր վարձատրությամբ: Պողոսյանը տեղեկացրել է, որ ավարտելու ժամանակ բոլոր շրջանավարտները կունենան 2-ամյա աշխատանքային ստաժ:

Նա ընդգծել է, որ ի տարբերություն կրթության ոլորտում մնացած նախաձեռնություններին՝ «Իրական դպրոց» նախագիծը չի ստացել պետության աջակցությունը: «Կառավարությունը որեւէ կերպ չի մասնակցել այս ծրագրին եւ մտադիր չէ դա անել: Կրթության, գիտության, սիրո եւ հանդուրժողականության նախարարը խնդրել է ներկայացնել նախագիծն ու անհետացել է»,-հավելել է նա:

Նշենք, որ «Իրական դպրոցը» որակավորված կադրերի պրոֆեսիոնալ ուսուցման մոդել է: Դրանում ավանդական կրթությունը համադրվում է պրակտիկ գիտելիքների ձեռքբերման հետ կոնկրետ նախագծերի շուրջ աշխատանքի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ