News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հարուստ մարդիկ մոտ տասը տարով ավելի շատ են ապրում, քան աղքատները, հայտնում է Americaru-ն։

Պարզվում է, որ հարստությունը ամենանշանակալի սոցիալական գործոնն է կանխատեսման մեջ, երբ տարեց մարդիկ սկսում են տառապել տարիքային սահմանափակումներից։ Վերլուծությունը, որը հրապարակվել է The Journals of Gerontology-ում, ապացուցում է, որ առավել հարուստ տղամարդիկ եւ կանայք միջինը ինը տարով ավելի երկար են ապրում, քան աղքատները։

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները գնահատել են 50 տարեկանից բարձր ավելի քան 25 000 մեծահասակների վիճակը Միացյալ Նահանգներում ու Անգլիայում եւ մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ կախված նրանց ֆինանսական բարեկեցությունից։ Մարդիկ, որոնք շատ փող ունեն, «առանց հաշմանադամության» տասը տարի ավել են ապրում, քան քիչ աշխատավարձով մարդիկ, համապատասխանաբար՝ նրանք նաեւ բավական ուշ են մահանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ