News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իմ անձնական կարծիքն այն է, որ Մարտի 1–ը բացահայտված չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ–ական պատգամավորը նախապես հայտարարեց, որ կարող է գործի առնչությամբ իր անձնական կարծիքը հայտնել, և դա ոչ մի կապ չունի խմբակցության դիրքորոշման հետ։

«Իսկ իմ անձնական կարծիքն այն է, որ Մարտի 1–ը բացահայտված չէ, որովհետև Մարտի 1–ը ոչ թե օրացույցի մի սովորական օր է, այլ ցավալի է մարդկային կորուստների իմաստով։ Հետևաբար, եթե չունենք կոնկրետ մարդկանց՝ այդ տասը հոգու սպանության վերաբերյալ օրինական, ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, չգիտենք՝ ովքեր են, ի՞նչ բացահայտման մասին է խոսքը։ Եվ քանի դեռ նման դատավճիռ չկա, ոչ ես որպես պատգամավոր, ոչ էլ դուք՝ որպես լրագրող չենք կարող նախնական գնահատականներ տալ»,– ասաց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է։

Պատգամավորը հրաժարվեց Մարտի 1–ի գործով ավելի մանրամասն գնահատականներից՝ ասելով, որ այդ հարցերի հասցեատերն ինքը չէ. «Դուք հիմա տալիս եք հարցեր, որոնք իրավապահ մարմիններին պետք է տաք։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու տվյալ գործով քննիչը այսինչ այսինչյանին... Կամ ես ինչո՞վ եմ պարտավոր Սեդա Սաֆարյանի երևակայությունները մեկնաբանել։ Ես այդպիսի պարտավորություն չունեմ»։

Պատգամավորն ասաց, որ ուսումնասիրություն չի կատարել, որ իմանա, թե կոնկրետ Մարտի 1–ի գործով գլխավոր դերակատարն ով է, շարքային դերակատարը՝ ով։ «Եվ ընդհանրապես, դերակատարություն այդտեղ ես չեմ ուսումնասիրել։ Դա իրավապահ մարմինների խնդիրն է։ Եթե այսօր կան մարդիկ, ովքեր գտնում են, որ Մարտի 1–ը բացահայտված է, իրենք պետք է մատնացույց անեն այն մարդկանց, ովքեր Մարտի 1–ի գլխավոր դերակատարներն են։ Գևորգ Պետրոսյանն իր աշխատասենյակում նստած չի կարող բավարարել այս կամ այն քաղաքական գործչի կամ մեկնաբանի երևակայությունը»,– եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ