News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Չնայած նախընտրական քարոզարշավը հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու մեր բազմաթիվ հորդորներին՝ մեր քաղաքական որոշ մրցակիցների, նախագահի որոշ թեկնածուների եւ այլ ուժերի կողմից նկատելի են սեւ քարոզչության ակտիվ դրսեւորումներ: Այս մասին ասված է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հասարակության հետ հանդիպումներում, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հանրությանը մոլորեցնելու եւ թյուրիմացության մեջ գցելու նպատակով ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում գլխավորապես «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ վերջինիս կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ՝ հաճախ հասցեական կիրառելով հետեւյալ սուտ պնդումները.

1.     Թե իբր մեր կողմից գումարներ են բաժանվում կամ բարեգործական ծրագրեր են իրականացվում նախընտրական քարոզչության նպատակներով, կամ որոշ պաշտոնյաներ կիրառում են վարչական լծակներ՝ ընտրություններում մեր օգտին ձայներ հավաքագրելու նպատակով

Պաշտոնապես հայտարարում ենք՝

•       Մեզ համար անընդունելի է ժողովրդավարական գործընթացների ստվերման ցանկացած դրսեւորում: «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ նրա կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմից նախընտրական նպատակներով որեւէ մեկին գումար չի տրվել եւ բարեգործություն չի կատարվել: Ուստի, այդպիսի բամբասանքների տարածումը դիտարկում ենք որպես վիրավորանք եւ զրպարտություն:

•      Եթե որեւէ մեկը ունի ապացույցներ մեր կողմից ԱՀ քրեական օրենսգրքի դրույթները խախտելու վերաբերյալ, ապա թող, բամբասելու փոխարեն, հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին:

•      ԱՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում արձագանքել հանցագործության մասին բոլոր հրապարակային հաղորդումներին թե՛ մեր, թե՛ այլ քաղաքական ուժերի ու թեկնածուների դեմ, ընթացքավորել դրանք եւ տալ պատշաճ իրավական գնահատականներ: Մենք պատրաստ ենք ամենախիստ պատասխանատվությունը կրելու, եթե գեթ մեկ հանցագործություն կատարաված լինի մեր կողմից:

•      Եթե մեր դեմ շարունակվեն նման վիրավորանքները եւ զրպարտությունները, ապա մտադիր ենք նախաձեռնել իրավական գործընթացներ՝ դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

•      Ի դեպ, մեզ էլ են հաճախ հասնում ոչ հստակ տեղեկություններ այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից ընտրակաշառքի տրամադրման եւ այլ իրավախախտումների վերաբերյալ, սակայն մեր սկզբունքներն ու ԱՀ օրենսդրությունը մեզ թույլ չեն տալիս դրանք հրապարակայնացնել՝ որպես ապացուցված իրողություններ:

2.     Տարբեր քարոզչական ստոր քայլերով փորձ է արվում նվաստացնել ու պիտակավորել մեր քաղաքական թիմի աջակիցներին եւ ընտրողներին՝ ձգտելով հոգեբանական ճնշման տակ պահել նրանց:

Դատապարտելի է սեփական ժողովրդի մի ստվար հատվածի հանդեպ այդպիսի վիրավորական վարքը, ինչը հղի է հասարակության պառակտման ու ներքին թշնամության հրահրման ռիսկերով: Ի տարբերություն ոմանց՝ մենք չենք վիրավորում ու պիտակավորում այլ քաղաքական ուժերի հետեւորդներին, եւ, հաջողության դեպքում, Արայիկ Հարությունյանը լինելու է Արցախի ողջ ժողովրդի նախագահը:

Տպավորություն ունենք, որ որոշ ուժեր ոչ միայն ապօրինի կերպով թիրախավորում են իրենց հիմնական քաղաքական մրցակցին, այլ նաեւ հանրային մեծ աջակցություն չունենալու պատճառով ձգտում են ստվեր գցել համապետական ընտրությունների լեգիտիմության վրա: Խիստ դատապարտելով նման գործելաոճը եւ անթույլատրելի համարելով ամեն գնով իշխանության գալու այդ ուժերի վարքագիծը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ թույլ չենք տալու ստվերել եւ ձախողել ժողովրդավարական գործընթացներն Արցախում, հետեւողական ենք լինելու մեր հասցեին արվող չհիմնավորված հայտարարություններին իրավական գնահատականներ տալու հարցում:

Շրջահայացություն, փոխհարգանք ու ազնվություն բոլորիս... »:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ