ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրանում է օրավարձով աշխատող մարդկանց: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
«Նա մոռացել է պարտքերն ու վարկերը զրոյացնելու իր խոստումները: Ըստ էության, իշխանության բոլոր քայլերը ուշացած են, այդ թվում Իրանի հետ սահմանի փակումը, դպրոցների փակումը, Իտալիայից չվերթների չեղարկումը եւ այլն: Իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից: Ի՞նչ արժեք ունի անձնական տրանսպորտով ավելի քան 2 մարդ տեղափոխելու արգելքը, եթե հասարակական տրանսպորտը կարող է մինչեւ 10 մարդ տեղափոխել»,- նշեց նա: