Առանց դիմակի եւ ձեռնոցի քաղաքացիներին թույլ չեն տա խանութ մտնել: Այս մասին այսօր հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Նա նշեց, որ եթե խանութի տարածքը չի գերազանցում 20 քառակուսի մետրը, ապա այցելուների թիվը չպետք է գերազանցի երկուսը: «Մեզ մարդկանց կուտակումներ պետք չեն»,-նշեց փոխնախարարը: