News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնեցին ԱԱԾ-ից։

Դեռեւս մայիսի 7-ին NEWS.am-ը վկայակոչելով իր աղբյուրները՝ հայտնել էր, որ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։          

Նշել էին նաեւ, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ գրել։ Նույն օրը ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ