News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս լուրը NEWS.am-ին  հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես սպառնալիք։

Նշենք նաեւ, որ Սասուն Միքայելյանը հայտնել էր, որ Մարուքյանի եղբայրը պետք է ներողություն խնդրի ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ իր հասցեն հայհոյանք գրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ