News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Facebook, Twitter եւ Instagram սոցիալական ցանցերի արաբական էջերը լի են նոր կորոնավիրուսի մասին կեղծ լուրերով՝ սկսած անճշտություններից մինչեւ բազմաթիվ դավադրության տեսություններ, հաղորդում է AFP-ը։

Քանի դեռ իշխանությունները փորձում են հաղթահարել նոր կորոնավիրուսի տարածումը, ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում ակտիվիստները զարգացնում են արաբական «ինֆոդեմիայի» դեմ պայքարը, որը, նրանց խոսքով, նույնչափ վտանգավոր է, ինչպես եւ վարակը։

«Մենք շտկում ենք լուրերն ու փրկում կյանքեր»,-ասել է Tech 4 Peace-ից իրաքցի ակտիվիստ Բահեր Ջասեմը։ Ամեն օր մի քանի անգամ Facebook, Instagram եւ Twitter ցանցերում հրապարակվում են վիրուսի մասին կեղծ լուրերով սքրինշոթեր՝ սկսած նոր դեղամիջոցների մասին հայտարարություններից մինչեւ հիվանդության հետեւանքով հայտնիների մահը։

Նկարների վրա կարմիրով նշված է՝ «Կեղծ գրառում» եւ ուղեկցվում է տեղեկատվության ուղղումներով եւ ճիշտ տեղեկություններ ստանալու համար հղումներով։ Նրանց օգտահաշիվներն ունեն ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն հետեւորդ։

«Մենք ոչ միայն ցանկանում ենք բացահայտել կեղծիքը։ Մենք ցանկանում ենք տարածել տեղեկատվություն կորոնավիրուսի մասին, թե ինչպես պետք է պաշտպանվել, որոնք են սխալ դեղամիջոցները»,-ասել է Ջասեմը։

Տարածաշրջանում, կարծես, COVID-19-ի բռնկում է, որից խուսափում էին երկար ժամանակ։

Իրաքում բժիշկները մեղադրում են առցանց ապատեղեկատվությունը․ նրանց պացիենտները պնդում են, որ կորոնավիրուսն ամերիկյան դավադրություն է, կամ մարդիկ իրականում մահանում են գազային հարձակման հետեւանքով, կամ որ տապն Իրաքում կդադարեցնի վիրուսի տարածումը։

Բժիշկներն ասում են, որ այդպիսի սուտ տեղեկատվությոնը կարող է կրճատել հավանականությունը, որ մարդիկ կկրեն դիմակներ, կպահպանեն սոցիալական հեռավորությունը կամ պարբերաբար կլվանան ձեռքերը։

Ակտիվիստների խոսքով՝ COVID-19-ի մասին ապատեղեկատվությունը տարածվում է մի քանի լեզվով համավարակի ամբողջ ընթացքում, սակայն արաբերենով տեղեկատվությունը հատկապես վտանգավոր է։

Իսկապես, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մատնանշել է 2020 թվականին Մերձավոր Արեւելքում իշխանությունների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ խստացումները, մասնավորապես, կորոնավիրուսին վերաբերող տեղեկատվության հարցում։

Արդյունքում, ակտիվիստների խոսքով՝ տեղեկատվությունը սպառողները կասկածանքով են վերաբերվում ավանդական ԶԼՄ-ներին եւ ավելի շատ են հավատում դավադրության տեսություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ