News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակի մասին:

«Երկու տարի առաջ տեղի ունեցածը մի շատ կարևոր վնաս հասցրեց Հայաստանին, դա այն է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը կարծեց, որ կարող են լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, սա իրականության մեջ վարչապետի ինստիտուտի նշաձողի շատ լուրջ իջեցում է»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ դա լուրջ վերավերմունք չէ Հայաստանի և հայաստանցիների նկատմամբ, քանի որ պաշտոնին ձգտելը երկիրն ավելի լավը չի դարձնի, ինչում, ինչպես նշում է նա, արդեն համոզվել ենք. «Նույնիսկ քաղաքական դաշտում գրեթե բոլոր խաղացողներին թվաց, որ իրենցից յուրաքանչյուրն էլ կարող է լինել վարչապետ»:

Ըստ նրա՝ երկու տարի առաջ վարչապետի ինստիտուտը անկում ապրեց, քանի որ այդ պաշտոնն ստանձնեց մի մարդ, որը իրավունք չուներ լինել այդ պաշտոնին: Իսկ դա, ըստ Արա Վարդանյանի, հանրությունը արդեն հասկացել է:

«Անցած երկու տարին մենք տեսնում էինք, որ տարբեր քաղաքական կուսակցություններ, անհատներ, նախաձեռնության անդամներ, կազմակերպությունների ղեկավարներ իրենց վրա էին քաշում վերմակը, որ իրենք կարող են լինել վարչապետ: Հիմա եկել է մի հանգրվան, երբ ըստ իս՝ բոլորն էլ հասկացել են, որ վարչապետն ամեն մեկը չէ, որ կարող է լինել:

Չկա Հայաստանում առանձին վերցված որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված, բոլորով»,- ասաց նա:

Արա Վարդանյանը կարծում է՝ եկել է ժամանակը համախմբվելու, և այս երկու տարին բավական ժամանակ էր հասկանալու՝ ինչ իրավական պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում, ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում. «Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին»,- հավելեց Արա Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ