News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զենքերը լռել են, ռուս խաղաղապահները բաժանում են հայերին եւ ադրբեջանցիներին եւ պահպանում հնագույն հայկական վանքերը, որպեսզի թույլ չտան դրանց ավերումը ադրբեջանցի զինվորականների եւ սիրիացի վարձկանների կողմից: Համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը շուտով կսկսի գործունեությունը Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբից ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները ձգտում են վերադառնալ դիվանագիտական պրոցեսին, որը խարխլվել է, երբ ադրբեջանական ուժերը Թուրքիայի օգնությամբ անսպասելի հարձակում գործեցին Արցախի վրա: Այս մասին National Interest-ում իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:

«Կարող է թվալ, թե պատերազմն ավարտվել է, սակայն արեւմտյան դիվանագետները պետք է զգույշ լինեն. Լաչինի միջանցքի շուրջ պայմաններն ամբողջությամբ սահմանված չեն, եւ երթուղին վտանգավոր է մնում խաղաղ բնակիչների համար:

Լաչինը կարող է խնդրահարույց լինել, սակայն դա գլխավոր խնդիրը չէ:

Նոյեմբերի 10-ին արագ ստորագրված  փաստաթղթի մեջ կա դրույթ, որը կարող է նոր պատերազմի համար սերմեր ցանել. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդագրության անվտանգությունը՝ քաղաքացիների, ավտոմեքենաների եւ բեռների անխոչընդոտ տեղափոխումը կազմակերպելու նպատակով»:

Կա երկու խնդիր. առաջինը Ադրբեջանի երկու հատվածները միացնելու համար բազմաթիվ «օղակների» օգտագործումը:

Երկրորդ խնդիրը թուրքական բեռնատերերի տեղափոխումն է, որոնք կօգտագործեն նոր երթուղի Ադրբեջանում թուրքական ազդեցությունն ուժգնացնելու համար: Սակայն եթե, օրինակ, դիպուկահարը հարվածի բեռնատարի թուրք վարորդին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կմեղադրի Հայաստանին եւ կպահանջի բուֆերային գոտի ստեղծել:

Այն փաստը, որ Էրդողանը նախկինում վերաձեւակերպել է բուֆերային գոտի ստեղծելու մասին պահանջները, կստիպի նրան եւս մեկ անգամ փորձել այդ ռազմավարությունը: Թուրքական ուժերը նախկինի պես մնում են Սիրիայի հյուսիս-արեւելքում, որտեղ տրամադրում են անձը հաստատող թուրքական փաստաթղթեր, թուրքական կրթության պարտադրում եւ թուրքական փոստային բաժանմունքների հիմնում:

Հայաստանի որեւէ կառավարություն՝ ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ո՛չ որեւէ ընդդիմադիր գործիչ, չի համաձայնի թուրքական վերջնագրի հետ: Ցանկացած բուֆերային գոտի փաստացի կիսում է Հայաստանը:

Սակայն հայ զինվորականները չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ ո՛չ սարքավորումներով, ո՛չ թվաքանակով: ՆՄան սցենարում միակ անկանխատեսելի երեւույթը Ռուսաստանն է, սակայն անցած ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է նրա վախը Ռուսաստանի առջեւ:

Պարզ ասած՝ ԱՄՆ-ն շատ հաճախ է շաշկի խաղում, իսկ այլ երկրներ շախմատ են խաղում: Ժամանակն է, որպեսզի Վաշինգտոնը, Փարիզը եւ միջազգային հանրության այլ մասնակիցներ մի քանի քայլ առաջ մտածեն եւ կանխատեսեն Կովկասում հաջորդ պատերազմը՝ այն կանխելու համար: Հնարավոր է, որ ամենահեշտ լուծումը կլինի թուրքական բեռնատարերի արգելումը: Դիվանագետները կարող են գնահատել լռությունը, սակայն նրանք պետք է զգույշ լինեն. անցյալի նախադրյալները եւ ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ լռությունը խաղաղության հիմք չէ, այլ հանդարտություն փոթորկից առաջ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ