News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես պատասխանատու եմ իմ նախարար եղած ժամանակահատվածի համար. ես գտնում եմ, որ մենք մեծ աշխատանք ենք կատարել ՊԲ-ի կատարելագործման ուղղությամբ, չկա մի ոլորտ, որ այդտեղ չտեսնեք Սեյրան Օհանյանի ձեռագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ պատերազմում պարտվեցինք, քանի որ 20 տարի բանակը չեն զինել, կոռուպցիա է եղել:

«Իհարկե, թերություններ եղել են, կոռուպցնոն ռիսկեր եղել են: Պետք է վերջ տալ այն չարախոսություններին, որ ՊՆ-ն, բանակը թալանել են: Բանակը թալանել են, ավելի շատ պետք է մտածել այն ուղղությամբ, որ այն գումարները, որ պետք է մտնեին պետական բյուջե եւ հատկացվեին բանակին, այդ ուղղությամբ: Իսկ դրա պատասխանատուն, իհարկե, ես չեմ: Իմ ղեկավարման ժամանակ էլ կառույց չի եղել, որ ժողովրդավարական վերահսկողության ներքո բանակի վրա աշխատելիս չլինեին՝ Նախագահի վերահսկողություն, ԱԺ, վերահսկիչ պալատ, ԱԱԾ, ՄԻՊ, դատախազություն եւ այլն:

Իմ ղեկավարության ժամանակ, 8,5 տարի եղել եմ ՊՆ նախարար, այդ ընթացքում 135 հոգի միայն գնդապետ եւ բարձր պաշտոններից ազատել եմ մարդկանց՝ սկսած զորամասի հրամանատարից մինչեւ փոխնախարար, որոնցից կեսը կոռուպցիոն ռիսկեր են եղել: Այսինքն ամեն 23 օրը մեկ մարդ եմ ազատել:

Բայց կատարած աշխատանքի հետ միասին, որտեղ կան ֆինանսական եւ նյութական միջոցներ, աշխատանքը կոռուպցիոն ռիսկերի դեմ մշտական պետք է լինի: Հիմա էլ դա կա, խախտումները եղել են եւ լինելու են»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին դավաճան համարում է, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ես չէի ուզենա, որ այդ հարցը որակվեր որպես դավաճանություն: Դա թող ժողովուրդը, ԱԺ-ն եւ իրավապահ մարմինները որոշեն»:

Տպել
Ամենաշատ