News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան արագ սննդի «ՄաքԴոնալդս» ռեստորանների ցանցը վերջին 5 տարում առաջին անգամ կփոխի փաթեթավորման դիզայնը, հայտնում է Pearlfisher-ը:

Մշակողի մտահղացմամբ՝ փաթեթավորման նոր դիզայնը պետք է «ուրախության եւ թեթեւության զգացում բերի վառ գրաֆիկայի շնորհիվ»: Դրա տարրերի թվում չեն լինելու խոշոր գրառումներ: Դրանք կփոխարինվեն գրաֆիկական պատկերներով:

Ֆրի կարտոֆիլի փաթեթի վրա կհայտնվեն դեղին շերտեր, որոնք խորհրդանշում են խոշոր կտորները: Ձկան ֆիլե-օ-ֆիշ բուրգերի տուփի վրա պատկերվելու են ծովի ալիքներ:

Դիզայների խոսքով՝ իրենք փորձել են պարզել ճաշացանկի յուրաքանչյուր կետի առանձնահատկությունները, որպեսզի համակարգ մշակեն, որն ունակ է դրանք հասցնել սպառողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ