News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի Ջավախքի սփյուռքը» Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել է Վրաստանի նախագահին:

Հայտարարության մեջ նշվում է. 

«Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է՝ այս տեսակի առաջին մասշտաբային ոճրագործության աամբողջ աշխարհում: Այս ամսաթիվը պայմանական է. 1915-ին այս օրը Թուրքիան, սկսելով հայ մտավորականության ոչնչացումից, տեղափոխվեց Ցեղասպանության մի փուլից մյուսը՝ «մասնակի» ցեղասպանությունից դեպի հայերի լիակատար ոչնչացում նրանց պատմական հայրենիքում:

1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է մարդկության դեմ, եւ, ըստ ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» եւ 1968 թվականի «Վաղեմության ժամկետի չկիրառման մասին ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ» կոնվենցիաների համաձայն, դրա վաղեմության ժամկետը դրա վրա չի տարածվում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչում են քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովը, եվրոպական Պառլամենտը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Վատիկանը: Եվրոպական մի քանի երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունել: Սակայն եղբայրական Վրաստանը դեռ պաշտոնապես չի արտահայտել իր վերաբերմունքը միջազգային այս աղաղակող հանցագործության նկատմամբ:

Մենք՝ «Ռուսաստանի Ջավախքի սփյուռք» հասարակական կազմակերպությունը, դիմում ենք Վրաստանի նախագահին եւ խորհրդարանին՝ խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ Վրաստանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակել: Դա անհրաժեշտ է հանուն արդարության, բարոյականության եւ ժողովրդավարության, ինչը ամուր հիմք կդնի դրա հետեւանքների քաղաքական եւ իրավական վերացմանը:

Մենք դիմում ենք Վրաստանի նախագահին ապրիլի 24-ին հայերին ուղղված ամենամյա կոչով՝այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նման կոչը ոչ միայն կարձագանքի հայության զգացմունքներին, այլեւ կբարձրացնի Վրաստանի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում: Մենք կոչ ենք անում մեր բարեկամ վրաց ժողովրդին իր արդար ձայնով միանալ համաշխարհային հանրությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը ևեւ դատապարտել ազգամիջյան ատելության, ազգային խտրականության եւ թշնամանքի ցանկացած դրսեւորում, որպեսզի նման ողբերգությունը երբեք չկրկնվի մարդկության պատմության մեջ:

Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական կուսակցություններին, վրացական ընդդիմությանը, հասարակական միավորումներին եւ Վրաստանի այլ առաջադեմ ուժերին ապրիլի 24-ին հայտարարություններով հանդես գալեւ հարգել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ