News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

«Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այցելել են Ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը տեսակացել են Երեւանի Կենտրոնի բաժնումբերման ենթարկված 8 քաղաքացիների:

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանն էլ եղել են Ոստիկանության Շենգավիթի բաժնում եւ տեսակցել այնտեղ բերման ենթարկված 10 քաղաքացիներին:

Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 21 մասնակից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը: Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ