News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սալվադորը պատրաստվում է կառուցել աշխարհում առաջին «Բիթքոյն քաղաքը», որն ի սկզբանե կֆինանսավորվի բիթքոյններով ապահովվող բաժնետոմսերի հաշվին, հայտարարել է նախագահ Նայիբ Բուկելեն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ քաղաքը, որը կկառուցվի երկրի արեւելքում, կստանա գեոթերմալ էներգիա հրաբխից եւ հարկեր չի գանձի, բացի ավելացված արժեքի հարկից:

«Ներդրումներ կատարեք այստեղ եւ վաստակեք այնքան փող, որքան ցանկանում եք»,-ասել է Բուկելեն: «Դա ամբողջովին էկոլոգիական քաղաք է, որն աշխատում է եւ ստանում էներգիա հրաբխից»:

Բուկելեի խոսքով՝ ԱԱՀ-ի կեսը կօգտագործվի քաղաքի կառուցման համար թողարկված բաժնետոմսերը ֆինանսավորելու համար, իսկ մյուս կեսը կօգտագործվի այնպիսի ծառայությունները վճարելու համար, ինչպես աղբահանությունը՝ գնահատելով հասարակական ենթակառուցվածքը շուրջ 300 000 բիթքոյն:

Սեպտեմբերին Սալվադորը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է բիթքոյնը որպես օրինական վճարային միջոց:

Չնայած Բուկելեն սիրված նախագահ է՝ հարցումները ցույց են տալիս, որ սալվադորցիները կասկածամտորեն են վերաբերվում նրա՝ բիթքոյնների նկատմամբ հակվածությանը:

Համեմատելով իր ծրագիրը քաղաքների հետ, որոնք հիմնադրվել են Ալեքսանդր Մեծի հետ, Բուկելեն ասել է, որ Բիթքոյն Սիթին կունենա օդանավակայան, բնակելի եւ կոմերցիոն շրջաններ ու կենտրոնական հրապարակ, որը նախագծված կլինի այնպես, որ երկրնքից ունենա բիթքոյնը խորհրդանշող տեսք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ