News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին այսօր ռադիացիոն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ճեպազրույցում հայտարարել է ռուսական զորքերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ուկրաինական երկու կազմակերպություններ կոնկրետ հանձնարարություններ ունեն ստեղծելու այսպես կոչված կեղտոտ ռումբ։ Աշխատանքներն ավարտական ​​փուլում են»,- ասել է  նա։

Նրա խոսքով՝ Կիեւի ռեժիմը ցանկանում է սադրանք կազմակերպել՝ Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեջ մեղադրելու համար եւ հզոր հակառուսական արշավ սկսել աշխարհում։

Կիրիլովը հավելել է, որ Մոսկվան տեղյակ է Ուկրաինայի նախագահի գրասենյակի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջեւ միջուկային զենքի տեխնոլոգիայի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ շփումների մասին։

Ինչպես հայտարարել է գեներալ-լեյտենանտը, Կիեւը նախատեսում է «կեղտոտ ռումբի» պայթեցումը քողարկել որպես ցածր հզորության ռուսական միջուկային զենքի չնախատեսված ակտիվացում, որում որպես լիցք օգտագործվում է բարձր հարստացված ուրանը։

Օդում ռադիոակտիվ իզոտոպները կգրանցվեն Եվրոպայում միջազգային մոնիթորինգային համակարգի սենսորների կողմից, ինչը, ինչպես ակնկալում են Զելենսկու գրասենյակում, թույլ կտա Կրեմլին մեղադրել զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ։

Նմանատիպ մեթոդներ Արեւմուտքն արդեն կիրառել է Սիրիայում, երբ «Սպիտակ սաղավարտները» այնտեղ նկարահանում էին քարոզչական տեսանյութեր կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին։

Միջուկային լիցքով ցածր հզորության զինամթերքի պայթյունը, ինչպես նշել է Կիրիլլովը, կհանգեցնի մի քանի հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքի ռադիոակտիվ աղտոտմանը:

Դրանից հետո Կիեւը մտադիր է ահաբեկել տեղական բնակչությանը, մեծացնել փախստականների հոսքը ողջ Եվրոպայով եւ  Ռուսաստանին որպես միջուկային ահաբեկչի ներկայացնել։

Նա հավելել է, որ պաշտպանության նախարարությունը աշխատանքներ է կազմակերպել Ուկրաինայի կողմից հնարավոր սադրանքներին հակազդելու համար. ուժերն ու միջոցները պատրաստ են առաջադրանքներ կատարել ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ