News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները համեմատել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ։ Տեսություններից մեկը, որը բացատրում էր այդ տարբերությունը, ենթադրում է, որ սուր հոտառություն ունենալը էվոլյուցիոն առավելություն է, որը բնորոշ է այդ սեռին։ Սաղմերի պաշտպանության հիպոթեզը ենթադրում է, որ կանանց հոտառությունը եւ համի զգացողությունը վճռական դեր են խաղում հղիության ժամանակ, ինչը հանգեցնում է ավելի առողջ սերունդ ունենալուն։

Գիտնականները որոշել են ստուգել հետազոտությունների արդյունքները։ Թիմը հավաքել է 37 կին եւ 39 տղամարդ։ Փորձի ժամանակ օգտագործվել են ն-բուտանոլի լուծույթը եւ մաքուր ջուրը հատուկ խցում։ Մասնակիցները պետք է գնահատեին ինտենսիվությունը եւ ազդեցությունը ն-բուտալոնի խտությունների վրա։

Ստացված արդյունքների համաձայն՝ տղամարդկանց եւ կանանց միջեւ սուր զգացողությունների էական տարբերություններ չեն եղել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ