Ուկրաինայի քաղաքացուհին, գուցե, առաջինը երկրում հայրանունը փոխել է «մայրանունով»՝ փոխելով անձնագիրը։ 16-ամյա կիեւցի աղջիկը «թարմացրել է անուն-ազգանունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Украинские новости» պարբեականին։

2021թ. փետրվարին Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ստացան սեփական ցանկությամբ փոխել ոչ միայն անուն-ազգանունը, այլեւ հայրանունը։ «16-ամյա աղջիկը, փոխելով ազգանունը, անունը եւ հայրանունը, Ուկրաինայում առաջին անգամ իր համար ընտել է մայրանունը հայրանվան փոխարեն, եւ հիմա նա Լիտվինենկո Ստանիսլավա Լեսեեւնա է»,- տեղեկացրել է պարբերականը՝ հղում կատարելով նրա մոր՝ Լեսյա Լիտվինենկոյի մեկնաբանությանը «Ֆեյսբուք» սոցցանցում։

Աղջիկը խորթ հոր հայրանունն էր կրում։ «Նա է դաստիարակել աղջկան»-, ասել է մայրը։ «Իմ անունն ընտրելով՝ նա խոր հարգանք է ցուցաբերել իմ հանդեպ»,- ասել է մայրը։ Գուցե նրա վրա ազդեցություն են գործել աստվածաշնչյան պատմությունները... «Աստվածաշնչում կանայք ապրանք են եղել, եւ դա ինձ միշտ զայրացրել է, հատկապես ծննդաբանության առումով... Իմ տղամարդը,- ասել է նրա մայրը,- աջակցել է Ստասյայի ցանկությանը՝ ընտրելու նոր անուն-հայրանուն-ազգանուն»-, մոր խոսքերը մեջբերել է պարբերականը։