News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի պահանջը արտահանձնելու բոլոր այն անձանց, ում Մոսկվան համարում է Ռուսաստանի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ կապված, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԾ ղեկավար Վասիլի Մալյուկին, «հատկապես ցինիկ է հնչում, քանի որ այն գալիս է հենց ահաբեկչական պետությունից»,- հայտնում է Reuters-ը։

Ռուսական հայտարարությունն անուղղակիորեն վերաբերում էր Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ իրենք տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ դա իրականացրել է ԻՊ Խորասանի աֆղանական մասնաճյուղը։

Անցյալ շաբաթ ռուս քննիչները հայտարարեցին, որ ապացույցներ են գտել, որ հարձակվողները կապված են եղել «ուկրաինացի ազգայնականների» հետ։ Կիևը կտրականապես հերքում է որևէ կապ հարձակման հետ։

Ռուսական լրատվական գործակալությունները կիրակի օրը մեջբերել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքը, որ աշխատանքները շարունակվում են հարձակման հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ուկրաինայի ԱԾ-ն անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու գործով Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանին, ասել է, որ «Հագայի տրիբունալը սպասում է նրան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ում համարում են, որ Խարկովի տարածքում բեկում մտցնելու համար ՌԴ-ն բավականաչափ ուժեր չունի
Ռուսները ռազմավարական բեկում մտցնելու համար բավականաչափ ուժ չունեն...
Իրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը պատասխանել է նաեւ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն է մեղավոր այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Խարկովում...
Նիդերլանդների ծայրահեղ աջակողմյան նոր կառավարությունը ռազմական աջակցություն է խոստանում Ուկրաինային
Նիդերլանդները կշարունակի աջակցել Ուկրաինային «քաղաքական, ռազմական, ֆինանսական և բարոյապես ռուսական ագրեսիայի դեմ»...
Rheinmetall կոնցեռնը մտադիր է Ուկրաինայում ՀՕՊ միջոցների արտադրության գործարան բացել
Նախատեսվում է Ուկրաինայում ՀՕՊ միջոցների արտադրության գործարան բացել...
Զելենսկին Խարկովում գլխավոր հրամանատարի շտաբի նիստ է անցկացրել
Իրավիճակն ընդհանուր առմամբ «վերահսկելի» է...
Պատերազմից հետո ուկրաինացի փախստականների մեկ երրորդը կվերադառնա երկիր. Տնտեսական ռազմավարության կենտրոն
Ուկրաինացի փախստականների միայն մեկ երրորդը պատերազմից հետո կվերադառնա երկիր...
Ամենաշատ