Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորումը կներկայացվի մի քանի օրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով` նախագծի արժեքը կտատանվի 120 – 150 մլն դոլարի սահմաններում: Հիմնավորումը կազմել է ռուսաստանյան նախագծային ինստիտուտներից մեկը` «Հրավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվերով: Վանաձոր-Ֆիոլետովո գիծը հնարավորություն կտա  Հայաստանի հյուսիսում փակել երկաթուղային օղակը, ինչը  նկատելիորեն կկրճատի վրացական սահմանից մինչեւ Երեւան ճանապարհը: 

Նշենք, որ «Հարավկովասյան երկաթուղի» ընկերությունը («Ռուսական երկաթուղի» ընկերության դուստր ձեռնարկությունն է) Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչն է 2008թ-ից` 30 տարի ժամկետով: