Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Ցավոք սրտի, Չեխիայի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված մեր ցուցահանդեսը մեկ շաբաթ անց այսկերպ ավարտվեց»,- սոցցանցերում գրել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Կուբերնատը։

Ցուցահանդեսը կազմակերպել էր դեսպանությունը Թբիլիսիի Վացլավ Հավելի անվան զբոսապուրակի  ցանկապատի վրա։ 

Վրաստանում Դանիայի դեսպան Էնն Թոֆթ Սորենսենն արձագանքել է վանդալիզմի արարքին։

«Թբիլիսիում Դանիայի դեսպանատունը համերաշխություն է հայտնում Վրաստանում մեր չեխ գործընկերներին։ Նման գործողությունները խարխլում են մշակութային երկխոսության հարգանքի հիմնարար արժեքները»,- գրել է դեսպանը X-ում

Վրաստանի ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն չեն մեկնաբանել միջադեպը։