Իրավիճակն աշխարհում այս տարի հանգիստ չի լինի, «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նման կանխատեսում է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Այսօր արդեն պարզ է, որ 2025-ը հանգիստ տարի չի լինելու»,- ասել է Նարիշկինը։
Նա նշել է, որ իրավիճակը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողները բավարար ողջախոհություն եւ զսպվածություն կունենան։ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը նաեւ մատնանշել է, որ ներկայում ընթանում է միաբեւեռ աշխարհակարգից «նոր, արդար աշխարհակարգի» անցման գործընթացը։ Նարիշկինի խոսքով՝ այս գործընթացը «շատ բարդ է եւ ունի իր ռիսկերը»։





























